Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քանաքեռ-Զեյթունում խմելու ջրում չեն արձանագրվել շեղումներ

Քանաքեռ-Զեյթունում խմելու ջրում չեն արձանագրվել շեղումներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» հուլիսի 2-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ՝ մանրէաբանական և սանիտարաքիմիական (զգայորոշման ցուցանիշներ, մնացորդային ազատ քլոր, քլորիդներ, նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում իոն) լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար:

«Քանաքեռ-Զեյթունի խմելու ջրի նմուշառումներ են իրականացվել նաև հուլիսի 3-ին և 4-ին: Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել: Խմելու ջրերի նմուշառման աշխատանքներին զուգահեռ իրականացվել է նաև բակային համայցեր: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]