Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմությունը դուրս չի գալիս փողոց

Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմությունը դուրս չի գալիս փողոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի անդամ,  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմությունը հետընտրական փուլում պայքարի համար փողոց դուրս չի գալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին խոսեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ փողոցային պայքարի դուրս չեկան, երբ պնդում են, որ ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի են:

«Մենք գնացինք Սահմանադրական դատարանի ճանապարհով: Քննարկելով բոլոր մանրամասնությունները՝ եկանք այն եզրակացության, որ այս փուլում և այս պահին փողոցային պայքարը չի ունենալու այն արդյունավետությունը, որն ակնկալում ենք: Վերջին 8 ամիսներին փողոցում եղել էինք, և, այս ամեն ինչը վերլուծելով, եկանք այս եզրակացության»,-ասաց Սաղաթելյանը:

Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ պայքարը շարունակելու են ամբողջ թափով: «Անկախ նրանից, որ կլինենք խորհրդարանում, փողոցը մեզ համար ևս կարևոր է»,-ասաց նա:

Սաղաթելյանը վստահեցրեց, որ այս ընդդիմությունը տարբերվելու է մինչև այս եղած Հայաստանի բոլոր ընդդիմություններից: «Մենք չկարողացանք այս պահին Հայաստանում ձևավորել նոր որակի իշխանություն, բայց համարեք, որ նոր որակի ընդդիմություն արդեն ձևավորված է: Եվ մեր հասարակությունը յուրաքանչյուր օր խորհրդարանում և խորհրդարանից դուրս տեսնելու է աննահանջ և վճռական պայքար՝ այս իշխանության դեմ: Մենք խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին և բովանդակային առումով, և հնարավոր բոլոր միջոցներով»,-ասաց Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց՝ մանդատները վերցնելու պարագայում «Հայաստան» դաշինքն օգտագործելու է խորհրդարանական ընդդիմության ողջ գործիքակազմն իր ողջ ծավալով և արդյունավետությամբ:

«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:Նույն հարցով ՍԴ են դիմել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն միավորել է դիմումները, իսկ գործի քննությունը կսկսի հուլիսի 9-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]