Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ Սվերդլովսկի շրջանը ներդրումներ գրավելու ուղղությամբ կհամագործակցի հայկական կողմի հետ

ՌԴ Սվերդլովսկի շրջանը ներդրումներ գրավելու ուղղությամբ կհամագործակցի 
հայկական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանն այսուհետ առտևատնտեսական ոլորտում համագործակցելու է Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան համաձայնագիրը հուլիսի 6-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ստորագրել են Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենիյ Կույվաշևը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Հայկական կողմը համագործակցության և մեր կողմից Հայաստանում ներդրումներ գրավելու տեսանկյունից հետաքրքրված է մեր արդյունաբերական ոլորտով: Հայ ձեռնարկատերերը ցանկանում են համատեղ ընկերություններ ստեղծել՝ կյանքի կոչելու ներդրումային նախագծեր ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այստեղ՝ Ռուսաստանում»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Կույվաշևը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]