Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահան Քերոբյանը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից

Վահան Քերոբյանը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵնՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 5-ին հանդիպել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

«Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը»,-նշել է Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում անդրադարձել է կատարվել 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները:

Վահան Քերոբյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]