Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրազիլիան Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում է  

Բրազիլիան Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում է

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը դուրս եկավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բրազիլիան մրցեց Պերույի հետ և առավելության հասավ նվազագույն` 1:0 հաշվով: Բրազիլիայի ազգային ընտրանու միակ և հաղթական գնդակը խփեց Լուկաս Պերեսը 35-րդ րոպեին:

Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բրազիլիան կմրցի Արգենտինա-Կոլումբիա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը նախատեսված է հուլիսի 11-ին, իսկ երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին:

Բրազիլիան Ամերիկայի գործող գավաթակիրն է: 2019 թվականին կայացած մրցաշարի եզրափակիչում Բրազիլիայի ընտրանին 3:1 հաշվով հաղթել էր Պերույի հավաքականին:

Ամերիկայի գավաթի խաղարկության ամենատիտղոսակիր թիմը Ուրուգվայի ազգային հավաքականն է, որն այս մրցաշարում հաղթել է 15 անգամ:

Ամերիկայի գավաթի խաղարկությունն ի սկզբանե պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]