Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին ահազանգ է ստացել, որ  Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Պարզվել է, որ Գ․ Փ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Լուսանկարը՝ armgeo.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]