1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կենտրոնական հավաքակայանի անձնակազմը ներկայացրեց 2021 թվականի ամառային զորակոչի ընթացակարգը

Կենտրոնական հավաքակայանի անձնակազմը ներկայացրեց 2021 թվականի ամառային 
զորակոչի ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը մինչև հուլիսի 30-ը ներառյալ կհամալրվի նորակոչիկներով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական հավաքակայանի անձնակազմը ներկայացրեց 2021 թվականի ամառային զորակոչի ընթացակարգը: Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի  կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակյանը նշեց, որ յուրաքանչյուր զորակոչից առաջ զինված ուժերում կազմվում է զինված ուժերի  համալրման պլան:

«Համալրման պլանի համաձայն՝ կատարվում է զորակոչիկների վիճակահանություն և զորամասերի համալրում: Չեմ կարող ասել, թե որ զորամասերն են համալրվում, որովհետև բացարձակ գաղտնի տեղեկություն է»,- նշեց գնդապետ Սահակյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալը ասաց, որ իրականացվում է վիճակահանություն, վիճակահանության թերթիկները  լցնում են համապատասխան թմբուկների մեջ:

«Յուրաքանչյուր թմբուկ նախատեսված է մեկ ուղղվածության համար: Վիճակահանությունը հեռարձակվում է, ծնողները տարածքային ստորաբաժանումներում նստած հետևում են վիճակահանության ընթացքին»,- հավելեց գնդապետ Սահակյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համալրման ընթացակարգին` Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի  կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակյանը ասաց, որ յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ժամանակ հայ-ռուսական 1994 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն հատկացվում է որոշակի քանակի ժամկետային զինծառայողներ Ռուսաստանի սահմանապահ զորքերում ծառայելու համար:

«Ռուսական կողմը զորակոչի ամբողջ ընթացքում Կենտրոնական հավաքակայանում ունենում են հանձնաժողով, ընտրում են իրենց չափորոշիչներին համապատասխան զորակոչիկներին, որոնք Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով  անպայմանորեն անցնում են վիճակահանություն»,- ասաց գնդապետ Սահակյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ՊՆ կենտրոնական հավաքակայանի դասակարգման խմբի ղեկավար. քաղաքացիական ծառայող Նվեր Մանդասարյանը նշեց, որ զորակոչիկների ներկայանալուն պես իրականացնում են կոլեկտիվ զրույց զինակոչիկների հետ, պարզում են նրանց ընտանեկան դրությունը, սոցիալական վիճակը, համապատասխանությունը «Զինվորական ծառայության և կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հոդվածներին:

«Այս զորակոչիկները, ովքեր օգտվում են որևէ արտոնությունից, նշումներ են կատարում իրենց փաստաթղթերի մեջ, ուսումնասիրում ենք փաստաթղթերի համապատասխանությունը, որից հետո զորակոչիկները արդեն ուսումնական զորամասի ստեղծած հանձնաժողովի կողմից համապատասխան իրենց առողջական վիճակի տվյալներին ընտրվում են ուսումնական զորամասների կողմից: Եթե զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ է, տվյալ զորակոչիկը օգտվում է մարտական հերթապահության չընգրկվելու իրավունքից: Եթե զորակոչիկի ծնողներից մեկը մահացած է և ընտանիքում ունեն անչափահաս երեխա, տվյալ զորակոչիկը օգտվում է մարտական հերթապահություն չիրականացնելու արտոնությունից, ինչպես նաև 6 ամիսը մեկ նրան տրվում է արձակուրդ»,- ասաց Մանդասարյանը:

Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Մկրտչյանը իր հերթին ներկայացրեց բժշկական հանձնաժողովի գործառույթները:

«Առաջին հերթին հայտնաբերում ենք սուր վարակիչ ինֆեկցիոն հիվանդությունները և կանխարգելում մուտքը զինված ուժեր, զորամասեր: Երկրորդ հիմնական գործառույթը` հայտնաբերում ենք խրոնիկ հիվանդությունները, ուսումնասիրում ենք անձնական գործերը և իրականացնում ենք մարմնազննություն»,- հավելեց Մկրտչյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]