Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փորձում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հասնել․ ՀՀ- ում Չինաստանի դեսպան

Փորձում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հասնել․ ՀՀ-
ում Չինաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը անդրադարձավ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների գտնվելու մասին հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցն իրենց համար կարևոր է, քանի որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ իրենք բարեկամական հարաբերություններ ունեն։

«Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ զինծառայողների՝ Հայաստանի տարածքում գտնվելու հարցին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք փորձում ենք երկու երկրի միջև բանակցային գործընթացի միջոցով հաստատել խաղաղ հարաբերությունների»,- նշեց Ֆան Յոնգը։

Ադրբեջանական զորքերի կողմից մի քանի ուղղություններով ՀՀ տարածք ներխուժման մասին ՀՀ ՊՆ-ն հայտնեց մայիսի 12-ին: Մինչ այս պահը խնդիրը լուծում չի ստացել: ՀՀ պաշտոնական շրջանակների հայտարարությունների համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում խնդիրը լուծելու և ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելու համար:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանը մայիսի 24-ին անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության», - ասել էր  նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]