Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

«Շիրակ»-ն առաջիկայում կդիմի Ֆուտբոլի ֆեդերացիային

«Շիրակ»-ն առաջիկայում կդիմի Ֆուտբոլի ֆեդերացիային

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը շուտով կդիմի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առաջիկա մրցաշրջանի համար արտոնագիր ստանալու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Շիրակ»-ի մամուլի խոսնակ Արման Մալոյանը: Վերջինիս շեշտեց, որ ակումբը ֆուտբոլի ֆեդերացիային մինչ այս չի դիմել տեխնիկական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացել էր, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2»  ակումբները։

«Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, մրցաշարերից որևէ մեկին մասնակցության հավաստագիր չի ներկայացրել։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]