Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին 52 մլն դոլարի օգնություն տրամադրելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և 
Արցախին 52 մլն դոլարի օգնություն տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին հատկացվող կայուն ֆինանսավորման հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը:

«Ավերիչ հակամարտությանը և անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի ու Արցախ համար ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին»,- ասվված է Շիֆի հայտարարության մեջ:

Կոնգրեսականն ընդգծել է, որ դեռևս անելիք շատ կա ու կոնգրեսականները պետք է շարունակեն հորդորել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու և հայ կալանավորներին ու ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, որոնցից շատերը կտտանքների են ենթարկվել, ինչը խախտում է մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիաները:

«Մենք պետք է հորդորենք նախագահ Բայդենին հրաժարվել Ադրբեջանում Ալիևի ռեժիմին օգնություն տրամադրելուց, որը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը: Միշտ կանգնած եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- նշել է Ադամ Շիֆը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]