Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինայի հայերի միությունը նշում է հիմնադրման 20-ամյակը

Ուկրաինայի հայերի միությունը նշում է հիմնադրման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական համայնքները, հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 20-ամյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «AnalitiaUa»-ն, 20 տարվա ընթացքում Ուկրաինայի հայերի միությունը միավորող ուժ է դարձել երկրի հայերի համար:

«Ուկրաինայի հայերի միությանը մաղթում եմ հետագա բարգավաճում, գործունեության ընդլայնում և հաջողություն Հայաստանի Հանրապետության հետ սփյուռքի կապերի պահպանման գործում»,- նշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան -Ուկրաինա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Անուշ Բեղլոյանը:

Ուկրաինայի հայերի միությունը դարձել Է Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվել է Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել 2001 թվականի հուլիսի 1-ին Խարկովում: Տարբեր ժամանակահատվածներում Ուկրաինայի հայերի միության նախագահներն էին Աշոտ Ավանեսյանը, Նվեր Մխիթարյանը, Հայկ Փամբուխչյանը: Այժմ (2011 թվականի նոյեմբերից) Ուկրաինայի հայերի միությունը ղեկավարում է Վիլեն Շատվորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]