Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Խափանում է տեղի ունեցել Twitter-ի աշխատանքում

 Խափանում է տեղի ունեցել Twitter-ի աշխատանքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ծառայության աշխատանքում հուլիսի 1-ին խափանում Է դիտվում մի շարք երկրներում: Այդ մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամենամեծ թվով գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից:

Ծառայության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի օգտագտերերը, որտեղ ամենից շատ հաշվետվություններն են արձանագրվել աշխատանքի խափանումների մասին (ավելի քան 6 500), գանգատվում են կայքի աշխատանքի ընդհատումներից (92 տոկոս), 6 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ, իսկ եւս 2 տոկոսը հավելվածի հետ կապված խնդիրներ Է ունենում Android գործառական համակարգով սարքերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]