Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1991 թ. հուլիսի 1-ին ընդունվեց ՀՀ Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թ. մարտի 15-ին՝ որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգ։ Հետագայում այն մշակել է նաեւ Բարսեղ Կանաչյանը։

-1938 թ. հուլիսի 1-ին ծնվել է Արշակ Մադոյանը՝ հայագետ, թարգմանիչ, խմբագիր, բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր:

-1962 թ. հուլիսի 1-ին ծնվել է Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի եւ Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար։

-1867 թ. հուլիսի 1-ին Կանադան հռչակեց իր անկախությունը։

-1902 թ. հուլիսի 1-ին ծնվել է Ուիլյամ Ուայլերը՝ ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։ Պատմության մեջ ամենաշատ (12 անգամ) «Օսկարի» ներկայացված ռեժիսորն է (մահ.` 1981 թ.)։

-1903 թ. հուլիսի 1-ին շահագործման հանձնվեց Լանդվասսերի ուղեկամուրջը: 2008 թ. այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

-1997 թ. հուլիսի 1-ին Հոնկոնգը դարձավ Չինաստանի մաս։

-2006 թ. հուլիսի 1-ին տպագրվեց «Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

 

Հետաքրքիր է իմանալ

-Արջի լյարդ կերած մարդը կարող է մահանալ։ Նրա լյարդը պարունակում է չափից շատ վիտամին A, որը մարդու համար շատ մեծ դոզա կլինի։

-Բանտարկության ամենաերկար ժամկետը 384.912 տարի է։ Նման ժամկետ ստացել է 22-ամյա մի փոստատար, որին մեղադրել են խաբեբայության մեջ. նա չի հանձնել 42.768 նամակ։

-Ամեն տարի Երուսաղեմ է հասնում Աստծուն հասցեագրված մոտ 1000 նամակ։

-Ամերիկյան տիեզերական սկաֆանդրն արժե 12 մլն դոլար։

-Չինաստանում տարեկան մոտ 4 մլն կատու են ուտում։ Այն դելիկատես է համարվում։

-Կանադան Ռուսաստանից հետո համարվում է աշխարհի ամենաընդարձակ պետությունը։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]