Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն հայ-ադրբեջանական 
հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,- նշել է Լավրովը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]