1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը. Ակբա բանկ

10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների 
ֆինանսավորմանը. Ակբա բանկ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։

«Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ունեն գործընկերության հարուստ պատմություն: Մեր հերթական համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենանք Հայաստանում խթանել և նպաստել «կանաչ» տնտեսությունների, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]