Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նվազել է 4 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նվազել է 4 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով շարունակվել են ջրբացթողումները, ինչի արդյունքում լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա  համեմատ նվազել է 4 սանտիմետրով։  

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից , 2021 թվականի հունիսի 30-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 84 սանտիմետր նիշի դիմաց։

2021 թվականի հունվարից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ  հոսել է 124 միլիոն 279 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսի ընթացքում Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 72 միլիոն 653 հազար խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]