1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԽՄԿ-ն կողմերի հետ կապի մեջ է ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով

ԿԽՄԿ-ն կողմերի հետ կապի մեջ է ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների 
հայրենադարձման հարցով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի:

«Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, քան դրանից 27 տարի առաջ: Ավելի վաղ մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 միլիոն դոլարի և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, որոնք վերադառնում են:

Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներին այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման հետ: Եթե անհրաժեշտություն առաջանա եւ հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այս ոլորտում, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար»,- նշել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ռազմագերիների հայրենադարձման գործընթացին՝ նշելով, որ այս մասով առաջընթաց կա, գերիները վերադառնում են տուն, սակայն կողմերի միջև դեռևս վեճերը շարունակվում են որոշ ձերբակալվածների մասով նրանց կարգավիճակի հետ կապված:

«Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,- հավելել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ կազմակերպությունն ունի ձերբակալվածների հետ անմիջական հասանելիություն: Ըստ Մաուրերի` Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի շուրջ:

«Այս խնդիրը Բաքուն և Երևանը պետք է կարգավորեն միմյանց միջև: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական սահմանեն այդ անձանց կարգավիճակը: Մենք էլ կապի մեջ ենք երկու կողմերի հետ»,- ասել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հույս ունի, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել բոլոր այդ անձանց մասով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]