Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել

Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ուսումնական տարին ամփոփել է համերգային ծրագրով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Միջոցառումն անցկացվել է Հայաստանի երկաթուղու թանգարանի՝ Կայարանի շենքում՝ Հարավկովկասյան երկաթուղու աջակցությամբ: Ծրագրում ընդգրկվել են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ժողովրդական կատարումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մշակութային հետաքրքիր գաղափարը կազմակերպիչները մտադիր են շարունակական դարձնել՝ երևանյան այս գողտրիկ դահլիճն առավել հաճախ կենդանի երաժշտահնչյուններով լցնելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]