Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՀԿ գործող նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին բարեփոխումները կյանքի կոչելու գործում

ԵԱՀԿ գործող նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին  բարեփոխումները 
կյանքի կոչելու գործում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ընթացքում:

«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, ինչպես նաև հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լինդեն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]