Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փելոսին ներկայացրել է Կապիտոլիումի մերձակայքում անկարգությունների հետաքննության բանաձեւը

Փելոսին ներկայացրել է Կապիտոլիումի մերձակայքում անկարգությունների հետաքննության բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հատուկ կոմիտեի ձեւավորման վերաբերյալ բանաձեւ Է ներկայացրել հունվարի 6-ին Կապիտոլիումի բլրում անկարգությունները հետաքննելու համար: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւի նախագծի տեքստի համաձայն, կոմիտեի կազմի մեջ մտնում Է 13 մարդ:

Փելոսին կնշանակի ութ մարդու, մնացած հինգը կընտրվեն Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քեւին Մաքքարթնիի հետ կոնսուլտացիաների ընթացքում:

Խոսնակը չի հայտնել, թե ում Է պլանավորում նշանակել, սակայն, ինչպես հեռուստաալիքին պատմել Է օգնականներից մեկը, նա լրջորեն քննարկում Է հանրապետականի թեկնածությունը:

Սպասվում Է, որ բանաձեւի տեքստի քվեարկությունը կանցկացվի հաջորդ շաբաթ, տեղեկացնում Է հեռուստաալիքը:

Հունվարի 6-ին այն ժամանակ գործող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը մի քանի ժամով ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենտ Է հայտնել խռովություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել Է Թրամփին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]