Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց որևէ պայմանների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Սխերմերսը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվենսա է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը։ Ես կարող եմ միայն մեծ հույս հայտնել, որ ռազմագերիները կվերադառնան հայրենիք առանց որևէ պայմանի»,- ասաց Սխերմերսը։

Դեսպանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Հայաստանում և Ադրբեջանում են գտնվել Եվրամիության երկրների ներկայացուցիչներ՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ովքեր այցի շրջանակներում քննարկել են նաև գերիների վերադարձի հարցը։

Նիդերլանդների դեսպանը նաև անդրադարձավ Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակին»՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է, ինչը նաև Նիդերլանդների կառավարության դիրքորոշումն է։ Դեսպանը շոկային է համարում պուրակի բացումը և գտնում է, որ այն չի նպաստում խաղաղությանը։

«Ակնկալում ենք վստահության մթնոլորտի ձևավորում։ Կողմերը պետք է հարցերի լուծման ուղիները քննարկեն դիվանագիտական մակարդում, որ այս տարածքում համակեցության ճանապարհներ գտնեն»,- եզրափակեց Նիդերլանդների դեսպանը։

Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ չկատարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am