Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին

Ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է 
անդրադարձ նաև հայկական դուդուկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հունիսի 28-ին դեսպանությունում ընդունել է ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումիին, որը տևական ժամանակ զբաղվում է Ճապոնիայում հայկական երաժշտության հանրայնացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել Տարումիին Ճապոնիայում դուդուկի և հայկական երաժշտության տարածման համար` կարևորելով Հայաստանում նշված ոլորտի ներկայացուցիչների հետ կապերի հետագա սերտացումը և համատեղ ծրագրերի անցկացումը:

Տարումին տեղեկացրել է, որ 2021-2022 թվականներին ուսումնական տարվանից սկսած (Ճապոնիայում այն մեկնարկել է ս.թ. ապրիլի 1-ին) ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին: Հանդիպմանը քննարկվել են նաև դեսպանության հետ համագործակցության հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]