Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Իրանն այլեւս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի միջուկային օբյեկտների տվյալները

Իրանն այլեւս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի միջուկային օբյեկտների տվյալները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն այլեւս Ատոնային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) չի փոխանցի երկրի միջուկային օբյեկտներից արված գրառումները ՝ գործակալության տեսչական գործունեության մասին համաձայնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱԷՄԳ-ի տրամադրած ժամկետն ավարտվել է մի քանի օր առաջ եւ չի երկարաձգվի։ Մենք այլեւս գործակալությանը որեւէ գրառում կամ տեղեկատվություն չենք փոխանցի»,- Ղալիբաֆի խոսքը մեջբերում է ICANA գործակալությունը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը ԱԷՄԳ-ի տեսուչներին չի հայտնել տեսչությունը երկարացնելու մտադրության մասին: Մինչ այդ, ինչպես նշում է գործակալությունը, Իրանի իշխանությունները հայտարարել էին այն մասին, որ կհայտնեն գործակալության հետ համաձայնագիրը երկարաձգելու որոշման մասին դրա ժամկետի ավարտից հետո:

Իրանը փետրվարի 23-ին սահմանափակել Է ԱԷՄԳ-ի տեսչական գործունեությունը՝ կապված «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքի հետ, որը ենթադրում է ընդլայնված ստուգումների եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության դադարեցում:

Իրանում պարզաբանել են, որ միջոցառումը շրջելի է, եթե միջուկային գործարքի կողմերը կատարեն Թեհրանի պահանջները, եւ չի ենթադրում ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունից հրաժարում, ինչպես նաեւ բոլոր տեսչությունների չեղարկում. շփումներ կանցկացվեն միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ:

Ընդ որում, միջազգային կազմակերպության աշխատանքի սահմանափակման սկսվելուց առաջ Թեհրանը նրա հետ ժամանակավոր համաձայնագիր է կնքել, որը ենթադրում է Իրանում երեք ամսվա ընթացքում «անհրաժեշտ» ստուգման գործունեության եւ մոնիթորինգի շարունակություն: Այդ ժամկետը լրանալուց հետո համաձայնագիրը երկարաձգել են եւս մեկ ամսով ՝ մինչեւ հունիսի 24-ը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]