1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում ոռոգման շրջանը մեկնարկել է նախատեսված ժամկետներից ավելի վաղ

Գեղարքունիքի մարզում ոռոգման շրջանը մեկնարկել է նախատեսված ժամկետներից 
ավելի վաղ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, պայմանավորված տեւական երաշտով, նախորդ տարիների համեմատ ոռոգման շրջանը մեկնարկել է նախատեսված ժամկետներից ավելի վաղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, ոռոգման շրջանն այս տարի Գեղարքունիքում մեկնարկել է հունիսի առաջին տասնօրյակից, երբ երաշտի պատճառով հացահատիկի արտերը ջրելու կարիք է առաջացել։ Այնուհետ, երբ շարունակվել է չոր, առանց տեղումների եւ ջերմային բարձր ռեժիմով ընթացող եղանակը, նաեւ կարտոֆիլը եւ բանջարաբոստանային մյուս մշակաբույսերի՝ ժամկետից ավելի վաղ ոռոգելն է դարձել անհրաժեշտություն։ Սակայն ջրամատակարարումն իրականացվում է ծանրաբեռնված, շուրջօրյա ռեժիմով, քանի որ ոռոգման պահանջարկը շատ է ու համատարած։    

«Շատ ծանր շրջան է թե մեր, թե տնտեսությունների համար, քանի որ պահանջարկը մեծ է տեւական երաշտի ու չորության պատճառով։ Կարելի է ասել, որ ոռոգման շրջանը մեզանում սկսվել է մոտ 20 օր ավելի վաղ։ Ովքեր հնարավորություն ունեին ոռոգելու հացահատիկի արտերը, դիմեցին մեզ՝ ջրամատակարարում ապահովելու խնդրանքով։ Այնուհետ անհրաժեշտություն առաջացավ՝ ոռոգելու նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերը, քանի որ բույսերի աճն ու զարգացումը կանգնել էր։ Մեր կողմից արվել է հնարավորը, որպեսզի գործարկվեն բոլոր պոմպակայանները, խորքային հորերը, ինքնահոս ջրատարները։ Նույնիսկ իրականացնում ենք շուրջօրյա ջրամատակարարում, սակայն այդ պայմաններում անգամ ստեղծված դժվարին իրավիճակը հեշտ չի հաղթահարվում, քանի որ արդեն գործ ունենք գետերի սակավաջրության հետ։Նախորդ տարիների համեմատ կարտոֆիլի ոռոգումը սկսվել է մի քանի շաբաթ ավելի վաղ, նույնիսկ կան տնտեսություններ, որ հարկադրված երկրորդ ոռոգումն են տալիս։Իրավիճակը չի թեթեւանում որեւէ կերպ, քանի դեռ կպահպանվի չորային եղանակը»,-ներկայացրեց ՋՕԸ տնօրենը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]