Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

 Չեխիայում երեք մարդ է զոհվել եւ շուրջ 200-ը՝ տուժել տոռնադոյի պատճառով

 Չեխիայում երեք մարդ է զոհվել եւ շուրջ 200-ը՝ տուժել տոռնադոյի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի հարավարեւելյան ութ բնակավայրերում, որոնք գտնվում են Ավստրիայի եւ Սլովակիայի հետ սահմանից ոչ հեռու, հունիսի 24-ի երեկոյան մոլեգնել Է տոռնադոն, որի պատճառով զոհվել Է ոչ պակաս, քան երեք մարդ եւ տուժել մոտավորապես 200 հոգի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Գեդվիկա Կրոպաչկովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տոռնադոն հողին Է հավասարեցրել Լուժիցե, Գրուշկի, Մորավսկա Նովա Վես գյուղերը, մասամբ Միկուլչիցե գյուղը եւ Գոդոնին քաղաքի մի մասը: Մոտավորապես 200 մարդ տարբեր աստիճանի վերքեր են ստացել: Բազմաթիվ մարդիկ մնացել են իրենց տների ավերակների տակ, կան զոհեր: Մեզ Ավստրիայից ու Սլովակիայից օգնության են գալիս բժիշկներ եւ հրշեջներ, ինչպես նաեւ չեխ զինծառայողներ»,-ասել Է Կրոպաչկովան:

Արտակարգ դրություն Է հայտարարվել Բրժեցլավի եւ Գոդոնինի տարածաշրջաններում: Գյուղերում ավերվել են հարյուրավոր տներ: Աշխատանքի նախարարության ղեկավար Յանա Մալաչովան հունիսի 24-ի երեկոյան հայտնել Է, որ հաջորդ օրվանից տուժածներից յուրաքանչյուրը կարող Է տեղում 58 հազար կրոնի չափով (մոտավորապես 2,7 հազար դոլար) նախնական ֆինանսական օգնություն ստանալ:

Երկրի ֆինանսների նախարար Ալյոնա Շիլերովան, հանդես գալով Չեխիայի հեռուստատեսությամբ, հայտարարել Է, որ իր գերատեսչությունը բյուջեի պահուստից տուժած տարածաշրջանին կհատկացնի 10 միլիոն կրոն (շուրջ 470 հազար դոլար):

Բացի այդ, տարածաշրջանների նախարարությունը մտադիր Է որպես օգնություն տուժած մարզին եւս 500 միլիոն կրոն (շուրջ 23,4 մլն դոլար) հատկացնել: Տուժածներին խոշոր ֆինանսական գումարներ հատկացնելու մասին են հայտարարել Չեխիայի մի քանի ֆիրմաներ, նաեւ սկսվել Է տուժածներին ֆինանսական օգնության հասարակական հանգանակությունը:

Օդերեւութաբանների տվյալներով, տոռնադոն ուներ 3-4 աստիճան (առավելագույն աստիճանը հինգերորդն Է) մակարդակի ուժ, իսկ տոռնադոյի շրջանում կարկուտի չափը եղել Է մինչեւ 10 սանտիմետր: Տոռնադոյից եւ ուժեղ քամուց հետո Չեխիայի տարբեր շրջաններում առանց Էլեկտրականության Է մնացել ընդհանուր առմամբ 60 հազար ընտանիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]