Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուսաստանի նավերը, սուզանավերը եւ ինքնաթիռները վարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

Ռուսաստանի նավերը, սուզանավերը եւ ինքնաթիռները վարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինվորականները հունիսի 25-ին Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ են սկսել վերջրյա նավերի, դիզելային սուզանավերի եւ օդուժի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 25-ին Միջերկրական ծովի արեւելյան մասում սկսվել Է Ռուսաստանի միջերկրածովյան ռազմածովային նավատորմի մշտական օպերատիվ միավորման ուժերի եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի համատեղ վարժանքը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Միջերկրական ծով Է մտել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի հարվածային խումբը՝ Queen Elizabeth ավիակրի գլխավորությամբ: Ռուսաստանցի զինվորականների խոսքով՝ զորավարժություններին գործի կդրվի հինգ նավ, մասնավորապես, ՌԴ Սեւծովյան նավատորմի ֆլագմանը՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը, թեւավոր հրթիռներով «Կալիբր», «Ադմիրալ Էսսեն» եւ «Ադմիրալ Մակարով» ֆրեգատները, ինչպես նաեւ «Կալիբր»-ներով հանդերձված «Ստարիյ Օսկոլ» եւ «Ռոստով նա Դոնու» սուզանավերը: Տու-142 ՄԿ, Իլ-38 հականավային ինքնաթիռների, Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների եւ ՄիԳ-31Կ ինքնաթիռների հետ համատեղ նավերը եւ սուզանավերը ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն Սիրիայում ռուսաստանյան երկու ռազմակայանների՝ «Խմեյմիմ»-ի եւ «Տարտուս»-ի անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Ուսումնավարժական թռիչքների ընթացքում կանցկացվի ավիացիոն տեխնիկայի եւ սարքավորումների որակի ստուգում բարդ կլիմայական պայմաններում, այդ թվում՝ պայմանավորված բարձր ջերմաստիճանային ներգործությամբ եւ ջրի մակերեւույթի վրա երկարատեւ թռիչքների հնարավորությամբ: Ինքնաթիռների անձնակազմերը ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում ուսումնական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ»,-հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]