Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ԶՈՒ ՀՕՊ զորքերի և ինժեներական զորքերի պետերը

Նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ԶՈՒ ՀՕՊ զորքերի և 
ինժեներական զորքերի պետերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը և ինժեներական զորքերի պետ Իշխան Մաթևոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից,- նշված է զինված ուժերի ինժեներական զորքերի պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագրում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]