1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում

 Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էտալոնային մակնիշի նավթի գները նախօրյակին արձանագրված աճից հետո գործնականում չեն փոխվում հունիսի 25-ի սակարկությունների ընթանցքում, ընդ որում՝ Brent-ի գինը կայունացել Է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշարների կրճատումը եւ պահանջարկի վերականգնման սպասումները գերակշռում են այն մասին նորություններին, որ ՕՊԷԿ+-ի համաձայնագրի մասնակից երկրներն սկսել են քննարկել օգոստոս ամսից արդյունահանման աստիճանական մեծացումը, գրում Է Trading Economics-ը:

Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում հունիսի 25-ին Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել Է 75,56 դոլար, ինչը համապատասխանում Է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված մակարդակին: Հունիսի 24-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն աճել Է 0,37 դոլարով (0,5 տոկոս), ըստ Dow Jones Market Data-ի տվյալների, հասնելով 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առավելագույն նշագծի: WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) մեկ բարելի դիմաց հասել Է 73,31 դոլարի, ինչը 0,01 դոլարով (0,01 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից:

Նախօրյակին այդ պարտավորագրերի գինն աճել Է 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73,3 դոլարի: Ինչպես հաղորդել Է Dow Jones-ը, վկայակոչելով աղբյուրների, ՕՊԷԿ+-ի երկրները քննարկում են նավթի արդյունահանման սահմանափակումների մեղմացման հնարավորությունը՝ օգոստոսին ավելացնելով օրական 500 հազար բարելով, թեեւ այդ սցենարը չի դիտարկվում պաշտոնապես: ՕՊԷԿ+-ի երկրները զգուշորեն են վերաբերվում արդյունահանման ավելացմանը, համարելով, որ հումքի պահանջարկի հեռանկարները մնում են անորոշ՝ հաշվի առնելով տարբեր երկրների տնտեսությունների անհավասարաչափ վերականգնումը, նշում են աղբյորները: Կոալիցիայի առանձին երկրներ կցանկանային, որպեսզի ՕՊԷԿ+-ը պահպաներ զգույշ մոտեցումը եւ կայուն մատակարարումներն օգոստոս ամսին:

Ինչպես գրում Է Bloomberg-ը, վկայակոչելով պատվիրակությունների աղբյուրների, մեծ մասամբ նրանց անհանգստությունը պայմանավորված Է Իրանի շուրջ ստեղծված իրադրությամբ, որը իր միջուկային ծրագրի առիթով մասնակցում Է ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ բանակցություններին: Դրանք կարող են հանգեցնել իրանական նավթի արտահանման նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]