Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռոմի Պապը հիշել է իր այցը Հայաստան

Հռոմի Պապը հիշել է իր այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է իր այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Vaticannews-ը:

«2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մենք աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում: Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել է, և ես շնորհակալ եմ Վրաստանի և Հայաստանի իրավիճակի վրա ձեր ուշադրության համար, որն ուղղված է նրան, որպեսզի կաթոլիկ համայնքը  հետագայում էլ շարունակի ծանոթ լինել ավետարանական կյանքին»,- ասել է Հռոմի Պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]