Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Առաջիկայում ՕԽ-ում երկրպագուների ներկայության հարցը կարող է վերանայվել

Առաջիկայում ՕԽ-ում երկրպագուների ներկայության հարցը կարող է վերանայվել

 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցավայր մտնելուց առաջ  նրանք երկու անգամ  պետք է չափեն ջերմությունը: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր:

Հանդիսականները պետք է   մարզադաշտ  մտնեն ու  վերադառնան առանց ճանապարհից  շեղվելու՝  ոչ մի տեղ չմտնելով: Նրանք նաև պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից: Միակ բանը, որով կարելի է   արտահայտվել՝  ծափահարություններն են: 

Հրահանգներում կան կանոններ հերթերի, վաճառակետերի և զուգարաններ  այցելելու մասին՝   մարդկանց բազմությունից խուսափելու համար: 

Այցելուների սմարթֆոններում կլինի  ծրագիր, որը թույլ կտա արագորեն բացահայտել վարակվածի հավանական շրջանակը: 

Կարգելվի  մրցումների ընթացքում ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը: 

Եթե հուլիսի 12-ից հետո  արտակարգ ռեժիմ կամ  համավարակի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ մտցվի, ապա մարզասերների ներկայության հարցը կվերանայվի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]