Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունը մինչև օգոստոս կշարունակի ֆինանսական աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին հյուրընկալող անձանց

Կառավարությունը մինչև օգոստոս կշարունակի ֆինանսական աջակցությունը ԼՂ-ից 
տեղահանվածներին հյուրընկալող անձանց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կշարունակի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող անձանց հյուրընկալող ֆիզիկական անձանց, ինչպես նաև կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ համապատասխան միջոցառումներով և կարգերով սահմանված աջակցության տրամադրումը ևս երեք ամիս՝ մինչև 2021 թվականի օգոստոսը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Այդ միջոցառումներն ավարտվում են 2021 թ. հունիսին:

Միջոցառումներից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառումների ժամկետները՝ ևս երեք ամսով աջակցություն տրամադրել հունիս-օգոստոս ամիսների համար ևս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]