Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

«Նոա»-ի դարպասապահը կխաղա «Արարատ-Արմենիա»-ում

«Նոա»-ի դարպասապահը կխաղա «Արարատ-Արմենիա»-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ն նոր ձեռքբերում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Ակումբին է միացել 26-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին: Վիմերկատին իր կարիերան սկսել է «Միլան»-ի երիտասարդական ակադեմիայից, որից հետո հանդես է եկել «Պրո-Վերչելլի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» և «Նոա» ակումբներում։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Նոա» ակումբի ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]