Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվել է 110 հա խոտածածկույթ

Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվել է 110 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջները մարել են Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում բռնկված հրդեհը, որի ճարակ է դարձել 110 հա խոտածածկույթ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդմամբ, հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել  է մոտ 110 հա խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում է, որ հունիսի 23-ին, ժամը 19:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել էին հրդեհաշիջման աշխատանքներ, սահմանվել էր հերթապահություն։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]