Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Մոսկվայում տապը մինչեւ շաբաթվա վերջը կշարունակի ռեկորդները

 Մոսկվայում տապը մինչեւ շաբաթվա վերջը կշարունակի ռեկորդները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հիդոօդերեւութաբանական կենտրոնը նախազգուշացրել Է շաբաթվա ընթացքում Մոսկվայում ջերմաստիճանային ռեկորդների շարքի շարունակման մասին: Նոր եղանակային առավելագույն ցուցանիշներ կարող են սահմանվել հունիսի 25-ին, 26-ին եւ 27-ին, այդ օրերին օդը կարող Է տաքանալ մինչեւ 32 – 36 աստիճան:

«Մոսկվայում ջերմաստիճանային ռեկորդների շարքը կշարունակվի մինչեւ հանգստյան օրերը»,- ասված Է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ուրբաթ օրը կանխատեսվում Է 34 – 36 աստիճան, իսկ ջերմության ռեկորդը հունիսի 25-ի համար ներայումս կազմում Է 33,1 աստիճան: Այն սահմանվել Է 2010 թվականին: Շաբաթ օրը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչեւ 33 – 35 աստիճան: Գրծող ռեկորդը կազմում Է 33,6 աստիճան 2010 թվականին:

Կիրակի օրը՝ հունիսի 27-ին, ցերեկային ջերմաստիճանը կարող հասնել 32 – 34 աստիճանի, իսկ ռեկորդը պատկանում Է 2013 թվականին, երբ օդը տաքացել Է մինչեւ 32 աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]