Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 45-59 տարեկան ռուսաստանցիների մեկ երրորդը դժգոհ է իր կյանքից

 45-59 տարեկան ռուսաստանցիների մեկ երրորդը դժգոհ է իր կյանքից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 45-59 տարեկան ռուսաստանցիների մեկ երրորդը դժգոհ Է իր կյանքից: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալները, որոնք հունիսի 24-ին ստացել Է «Ինտերֆաքս» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր առմամբ, հետազոտության համաձայն, իր կյանքը որպես վատ Է գնահատում ռուսաստանցիների 28 տոկոսը: Իրենց կյանքն ավելի հազվադեպ են վատ համարում 28-24 տարեկան ռուսաստանցիները՝ այդ տարիքային կատեգորիայի միայն յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին (20 տոկոսը):

Դրա հետ մեկտեղ համաքաղաքացիների երկու երրորդը (68 տոկոսը) գոհ Է իր կյանքից, ամենից շատ իրենց կյանքից գոհ են մինչեւ 24 տարեկան երիտասարդները (78 տոկոսը), նշում են ՀԿՈւՀԿ-ում: Ուսումնասիրության տվյալներով՝ դժվարանում Է իր կյանքի գնահատականը տալ ռուսաստանցիների 4 տոկոսը: Համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2021 թվականի հունիսին 18-ից ավելի բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am