Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Վահան Քերոբյանը պատրաստ է շարունակել գործունեությունը կառավարությունում

Վահան Քերոբյանը պատրաստ է շարունակել գործունեությունը կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանին անձամբ չի ճանաչում, ճանաչում է Գուրգեն  Արսենյանին, որն իր ճանաչած բացառիկ հայրենասեր մարդկանցից է:

«Նրա հետ իմ արժեքային համակարգն ամբողջությամբ սինխրոն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՔՊ-ի ցուցակում նրանց ընդգրկվելը:

«Ես վստահ եմ, որ պարոն Արսենյանի մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին: Վստահ եմ նաև, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետև ինքն ինքնաբավ մարդ է ու որևէ լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի:

Հայաստանի օրենքներով արգելված չէ, որ որևէ մարդ ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում: Ես ինձ միշտ վատ եմ զգացել, որ քաղաքականությունն ու բիզնեսը  տարանջատելիս այնպիսի տպավորություն է եղել, որ բիզնեսմենները հանցագործ են: Եթե Վահան Քերոբյանը բիզնեսմեն է, հետո նրան առաջարկում են նախարար, նա գալիս է ու սկսում է հարստանալ աչքի առաջ, ապա նա օրենքներ է խախտում ու պետք է պատասխան տա: Իսկ եթե նա գալիս է, ամբողջ օրն աշխատում է ազգի համար ու տեղյակ էլ չէ, թե իր բիզնեսը ոնց է գնում, դա նույնն է, որ ուրիշ այլ մարդիկ գային ու աշխատեին»,- ասաց Քերոբյանը:

Հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ շարունակել իր աշխատանքը կառավարությունում, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Եթե հնարավորություն լինի շարունակելու, ծառայելու ժողովրդին, ապա ես պատրաստ եմ»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]