Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եգիպտոսն ստացել Է «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը

 Եգիպտոսն ստացել Է «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ին Եգիպտոս Է հասել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել Է Եգիպտոսի միասնական գնումների եւ բժշկական ապահովության վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման ընդլայնման ուղղությամբ գործադրող պետության ջանքերի շրջանակներում միասնական գնումների վարչությունն այսօր առավոտյան Կահիրեի միջազգային օդանավակայանում ընդունել Է… «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը (խմբաքանակը)»,-ասվում Է վարչության հայտարարության մեջ, որը զետեղված Է Facebook-ում:

Մայիսին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել Էր «Սպուտնիկ V»-ի մատակարարման համաձայնագրի մասին: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով այս երկրում համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել Է կորոնավիրուսի ավելի քան 207 հազար դեպք, մահացել Է գրեթե 16 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]