Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Եվրոպայի առաջնությանը մասնակցությունը հիմք կլինի լավ հավաքական ստեղծելու համար. Վահագն Հարությունյան

Եվրոպայի առաջնությանը մասնակցությունը հիմք կլինի լավ հավաքական ստեղծելու 
համար. Վահագն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների թիմին հեշտ մրցաշար չի սպասվում հուլիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների ազգային թիմի գլխավոր մարզիչ  Վահագն Հարությունյանը: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Մ20 տարեկանների թիմը մրցում է այս կարգի մրցակիցների հետ: Մեզ համար ավելի լավ կլիներ, որ, կորոնավիրուսով պայմանավորված, փոփոխությունները չլինեին, և մրցեինք 16 թիմերի դեմ: Բարդ է լինելու: Եվրոպայի առաջնությանը մասնակցությունը հիմք կլինի լավ հավաքական ստեղծելու համար»,- ասաց Վահագն Հարությունյանը: Վերջինիս խոսքով` առաջնայինը ապագայի համար մարտունակ թիմը ձևավորելու խնդիրն է, թիմում կլինեն ուժեղ բասկետբոլիստներ ոչ միայն ներքին առաջնությունից, այլ նաև դրսից հրավիրվածներ: «Թիմի կորիզը բաղկացած է 19 տարեկաններից, և մեր գերնպատակը հաջորդ տարի 20 տարեկանների թիմ ձևավորելն է և ազգային թիմ ունենալը: 2023-24 թվականներին կունենանք Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային ընտրանի»,- ասաց նա:

Հայաստանի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի խոսքով` Եվրոպայի այս առաջնությունը կարող է հիմք ծառայել հետագայում ևս մրցաշարեր հյուրընկալելու համար: «Ֆեդերացիան մեծ աշխատանք է կատարել նման մրցաշարը մեր երկրում անցկացնելու համար»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջերս-մրցաշարերի տեսքով․ ըստ այդմ՝ հավաքականները հանդես են գալու 5-6 թիմերից բաղկացած խմբերում: Մուտքն ազատ է լինելու:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]