Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1 584 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։

 Արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]