Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 1,8 մլն դոլարով վաճառել են Չերչիլի նկարը

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 1,8 մլն դոլարով վաճառել են Չերչիլի նկարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) վրձնած նկարը հունիսի 23-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել Է 1,8 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդվում Է Phillips աճուրդային տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճուրդային տան մասնագետների խոսքով՝ նկարն ստեղծվել Է 1921 թվականի ամռանը: 76 x 63,3 սանտիմետր չեփերով կտավում պատկերված են անտառ եւ ջրով խանդակ Անգլիայի ոչ մեծ քաղաքի մերձակայքում: Լոտի գնահատման արժեքը կազմել Է 1,5 միլիոն դոլարից մինչեւ 2 միլիոն դոլար: Կտավն ավելի վաղ եղել Է հույն ձեռնարկիչ Արիստոտել Օնասիսի (1906 – 1975) հավածաքուի մասը:

Մարտ ամսին Լոնդոնում Christie՚s աճուրդային տան կազմակերպած աճուրդում 11,6 միլիոն դոլարով վաճառվել Է Չերչիլի մի այլ նկար: Այն վաճառքի Էր հանել ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին: Չերչիլը գեղանկարչությամբ Է հրապուրվել, երբ 40 տարեկանն անց Էր, եւ հասցրել Է իր իր կյանքի ընթացքում ստեղծել 540 կտավ: Գործերի մեծ մասը գտնվում Է մասնավոր հավաքածուներում կամ պատկանում Է նրա հետնորդներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]