Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սևակ Արամազդի «Արմեն» վեպը հրատարակվել է գերմաներեն

Սևակ Արամազդի «Արմեն» վեպը հրատարակվել է գերմաներեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Pop Verlag Ludwigsburg» հրատարակչությունը լույս է ընծայել հայ բանաստեղծ և արձակագիր Սևակ Արամազդի «Արմեն» վեպը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հայերենից գերմաներեն է թարգմանել գերմանագետ Լևոն Սարգսյանը։ Շապիկին նկարիչ Վան Սողոմոնյանի «Փոխակերպումներ» ստեղծագործությունն է՝ համահունչ վեպի բազմաշերտ նկարագրին։

Գիրքն ուղեկցվում է հեղինակի կենսագրության և ստեղծագործական ճանապարհի համառոտ ներկայացմամբ, ինչպես նաև ռուս հայտնի բանաստեղծուհի Յուննա Մորիցի՝ վեպին տված հակիրճ գնահատականով։

 «Սևակ Արամազդի «Արմեն» վեպը,- գրում է Յուննա Մորիցը,- մի խորաթափանց պատմություն է մարդկային ճակատագրի մասին՝ արդի աշխարհում և հասարակության մեջ, որտեղ ամենադժվարն ու ամենավտանգավորը մարդ լինելն է: Այն միաժամանակ լեգենդ է և փաստաթուղթ, առակ և իրադարձությունների կենդանի միջավայր։ Իրականի և վերիրականի հայելային անդրադարձումներն ապրում են այս գրքում՝ խիտ, ինչպես հեքիաթային անտառ և շիկացած տիեզերք: Դա Շեքսպիրի, Էդգար Պոի, Գրիմ Եղբայրների եւ Հիչքոքի տիեզերքն է»:

«Արմեն» վեպի բնագիրը հրատարակվել է 2009թ. Երևանում, իսկ ռուսերեն թարգմանությունը՝ 2011թ. Մոսկվայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]