Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և գումար

Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և 
գումար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հունիսի 19-ին հաղորդում էր տվել, որ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կարող է կատարած լինել Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին:
Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը… Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]