Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիների 60 տոկոսը վստահ Է COVID-19-ի լաբորատոր ծագման հարցում. Fox News

Ամերիկացիների 60 տոկոսը վստահ Է COVID-19-ի լաբորատոր ծագման հարցում. Fox News

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունը կողմնակից Է COVID-19-ի լաբորատոր ծագման վարկածին: Այդ մասին վկայում Է Fox News հեռուստաալիքի հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 60 տոկոսը ԱՄՆ-ում կարծում Է, որ COVID-19-ն ստեղծվել Է գիտնականների կողմից եւ տարածվել Չինաստանի լաբորատորիաներից: Հարցվածների 31 տոկոսն իր հերթին կարծիք Է հայտնել, որ կորոնավիրուսն առաջացել Է բնական ճանապարհով: Հարցումն անցկացվել Է հունիսի 19-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակաշրջանում, դրան մասնակցել Է 1001 մարդ:

Անճշտությունը գնահատվում Է պլյուս-մինուս 3 տոկոսային կետ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, «մեծ յոթնյակի» գագաթնաժողովի արդյունքներով, հայտարարել Է, որ որեւԷ եզրակացության չի հանգել կորոնավիրուսի ծագման հարցում: ԱՀԿ-ն մարտին հրապարակել Է կազմակերպության փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը Ուհան քաղաք այցի մասին, այց, որը կատարվել Էր կորոնավիրուսի ծագումը հայտնաբերելու նպատակով, որտեղ նրանք նշել են, որ լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսը «չափազանց քիչ հավանական Է»:

Նաեւ զեկույցում ասվում Է, որ նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել Է չղջիկներից՝ այլ կենդանու միջոցով: Կորոնավիրուսի ծագման մյուս տարբերակը կենդանուց մարդուն ուղղակի փոխանցումն Է. փորձագետները ցուցակում ներառել են «հնարավորներից մինչեւ հավանականները» հիպոթեզը: ԱՀԿ-ի պատվիրակությունը նաեւ նշել Է այն հնարավոր վարկածը, որը կապված Է սառեցված մթերքների հետ:

ԱՄՆ-ը եւ եւս 13 երկիր հրապարակել են մի հայտարարություն, որում մտահոգություն են հայտնել այն եզրակացությունների առնչությամբ, որոնք բովանդակվում են ԱՀԿ-ի՝ փորձագետների միջազգային խմբի ուղեւորության արդյունքների վերաբերյալ զեկույցում, եւ ընդգծել COVID-19-ի ծագման «թափանցիկ ու անկախ» հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը: Վերջին ժամանակներս կրկին հայտնվել են ԶԼՄ-ների հրապարակումները եւ արեւմտյան երկրների հայտարարությունները վիրուսի հնարավոր լաբորատոր ծագման վերաբերյալ: Սպիտակ տունը տարածել Է ռելիզ, որի համաձայն, գիտական լաբորատորիայում տեղի ունեցած վթարի պատճառով կորոնավիրուսի տարածման վարկածը դեռ չի բացառվում: ԱՄՆ-ի հետախուզական ընկերությունը հնարավոր Է համարում վիրուսի ծագման երկու տարբերակները՝ կենդանուց մարդուն փոխանցումը եւ լաբորատոր ծագումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]