Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված ու ընտրարշավին նվիրված 2021 թվականի սկզբից հետո, երկիրը կվերականգնի իր բնականոն անդորրը և կկարողանա ապահովել բարեկեցիկ ապագա` կառուցված ազատության և հանրապետական ժողովրդավարության արժեքների վրա հիմնված քաղաքական կառավարման վրա։ Ֆրանսահայերի խորհուրդը, զարգանալով հանրապետական հիմնարար արժեքներ ունեցող և դրանք աշխարհի շատ պետություններում տարածած երկրում, ուրախ կլինի Հայաստանում այս արժեքների տարածմանը, ինչպես նաև տնտեսական, կրթական և մշակութային զարգացմանը մասնակցություն ունենալուն»,-ասված է հաղորդագրությունում։

Հիմնվելով Ֆրանսիայի մեծության հիմքում ընկած համընդհանուր և հանրապետական սկզբունքների վրա՝ Ֆրանսահայերի խորհրդի առաքելությունն է ընդլայնել և ամրապնդել հայությանն ուղղված գործողությունները, ազդեցությունն ու հաղորդակցությունը Ֆրանսիայում և,մյուս կողմից, զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, հետազոտություն, կրթություն, իրավունք, առողջություն և այլն: Ֆրանսահայերի խորհուրդը կառուցված է հնարավորինս ներառական հիմքերի վրա՝ ընդգրկելով ցանկացած բարի կամքի դրսևորում, առանց որևէ տեսակի տարբերակումների: Ինչպես հայտարարվել էր՝ Ֆրանսահայերի խորհրդի ծրագիրը, որը կազմվել է 10 աշխատանքային խմբերում ընդգրկված շուրջ 100 կամավորների կողմից, հրապարակվեց ֆրանսերենով 2021 թվականի հունիսի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]