Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ազգային պաշտպանության նորացված ռազմավարությունը կհրապարակվի 2022 թվականի սկզբին. Պենտագոն

ԱՄՆ-ի ազգային պաշտպանության նորացված ռազմավարությունը կհրապարակվի 2022 թվականի սկզբին. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել Է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ընթացիկ նպատակն Է առաջիկա ամիսներին պատրաստելու ազգային անվտանգության ռազմավարությունը: Հուսով ենք այն ներկայացնելու եկող տարվա սկզբին»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ հանդես գալով Վաշինգտոնի Քառնեգիի հիմնադրամի առցանց խորհրդաժողովում: Նախորդ այդպիսի փաստաթուղթը, 10 տարվա ընթացքում առաջին անգամ, կազմել Է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, որը ներկայացնում Է Հանրապետական կուսակցությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ Է:

Թրամփի վարչակազմի Ազգային պաշտպանության ռազմավարությունը հրապարակվել Է 2018 թվականի հունվարի 19-ին: Ինչպես այն ժամանակ ճշտել Է Ջեյմս Մեթիսը, որն զբաղեցնում Էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնը, նոր ռազմավարությունը կենտոնացած Է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցության վրա: Վաշինգտնն այսուհետեւ Էլ ռազմարշավներ կվարի ահաբեկիչների դեմ, սակայն մրցակցությունը մեծ տերությունների միջեւ, այլ ոչ թե ահաբեկչությունն Է այժմ ուշադրության կենտոնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ապահովելիս, պարզաբանել Է Մեթիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]