Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրո-2020. Շվեդիան և Իսպանիան դուրս եկան հաջորդ փուլ

Եվրո-2020. Շվեդիան և Իսպանիան դուրս եկան հաջորդ փուլ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում E խմբի վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին Շվեդիան և Լեհաստանը, Սլովակիան և Իսպանիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում Շվեդիան մրցեց Լեհաստանի դեմ: Շվեդները կարողացան հաղթանակ կորզել վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ` 3:2:

Մյուս խաղում Իսպանիան գերխոշոր հաշվով առավելության հասավ Սլովակիայի նկատմամբ: «Կարմիր ֆուրիա»-ն հաղթեց 5:0 հաշվով:

Մինչ այս 1/8 եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Շվեդիան: Հաջորդ փուլի ուղեգիրը նվաճեց նաև Իսպանիան, որը խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում է Սլովակիան (3 միավոր), իսկ վերջինը Լեհաստանն է (2 միավոր):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]