Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանիայում հերքել են իրենց ռազմանավի՝ ռուսական ջրերը մտնելու մասին լուրերը

Բրիտանիայում հերքել են իրենց ռազմանավի՝ ռուսական ջրերը մտնելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող էսկադրային ականակիրի դեմ Սև ծովում կրակ չի բացվել, ռազմանավը Ռուսաստանին պատկանող ջրերում չի գտնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ բրիտանական Defender էսկադրային ականակիրը հատել է ռուսական սահմանն ու երեք կիլոմետր մտել ռուսական ջրեր: Դրանից հետո ռուսական սահմանապահ վերահսկող նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ ՍՈՒ-24Մ ինքնաթիռը ռազմանավի շարժման ուղղությամբ նախազգուշական ռումբեր է նետել:

«Defender-ը շարժվել է միջազգայնորեն ճանաչված ճանապարհով՝ Ուկրաինայի և Վրաստանի միջով: Բրիտանիան և մյուս երկրներն ավելի վաղ տեղեկացվել են, որ Ռուսաստանն ուսումնական կրակահերթեր է իրականացնում այն վայրից ոչ շատ հեռու, որտեղով անցել է Defender-ը»,- հայտնել են Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]