Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Մխիթարյանի գնդակը լավագույնն է ճանաչվել «Ռոմա»-ում ավարտված մրցաշրջանում

Մխիթարյանի գնդակը լավագույնն է ճանաչվել «Ռոմա»-ում ավարտված մրցաշրջանում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնդակը լավագույնն է ճանաչվել «Ռոմա»-ում արդեն ավարտված մրցաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալականա Սերիա Ա-ի 8-րդ տուրում «Պարմա»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնն ամբողջ մրցաշրջանում: Այս խաղում «Ռոմա»-ն հաղթեց 0:3 հաշվով: Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ:

Արդեն ավարտված Սերիա Ա-ում Մխիթարյանը դարձավ 13 գոլի հեղինակ և կատարեց 10 արդյունավետ փոխանցում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]