Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էնթոնի Բլինկենը Գերմանիան ԱՄՆ լավագույն գործընկեր է անվանել

Էնթոնի Բլինկենը Գերմանիան ԱՄՆ լավագույն գործընկեր է անվանել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գերմանիան անվանել է ողջ աշխարհում Միացյալ Նահանգների լավագույն բարեկամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բլինկենն ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն ողջ աշխարհում չունի ավելի լավ գործընկեր, ավելի լավ բարեկամ, քան Գերմանիան»,- հայտնել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի՝ կանցլերի հետ քննարկելու է Ռուսաստանին ու Չինաստանին առնչվող հարցեր: Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հաջորդ ամիս անհամբեր սպասում է Մերկելին Վաշինգտոնում:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ Մերկելը Վաշինգտոնում կհանդիպի Բայդենին հուլիսի 15-ին՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, տնտեսական հարցեր, ինչպես նաև միջազգային անվտանգությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]