1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայում ձերբակալվել են իշխանություններից ապօրինաբար 12 մլն եվրո շորթած անձինք

Ֆրանսիայում ձերբակալվել են իշխանություններից ապօրինաբար 12  մլն եվրո շորթած 
անձինք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում վեց մարդ է ձերբակալվել համավարակի պատճառով գործազրկության նպաստների հետ կապված խարդախության փաստի առնչությամբ, որի հետևանքով տվյալ անձինք ապօրինաբար շորթել էին 12 մլն եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Եվրոպոլ»-ը:

Գործողությունը, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի տարբեր շրջաններում, իրականացվել է այդ երկրի իրավապահ մարմինների կողմից՝  Իսրայելի գործընկերների ու «Եվրոպոլ»-ի հետ համագործակցությամբ:

Չարագործներին հաջողվել էր 12 մլն եվրոյի չափով գործազրկության նպաստ ստանալ Ֆրանսիայի իշխանություններից՝ օգտագործելով 3600 կեղծ ընկերությունների: Գումարները վճարվել էին ֆրանսիական բանկային հաշիվների, ինչից հետո տեղափոխվել էին այլ երկրների բանկային հաշիվներ, ապա փոխակերպվել էին կրիպտոարժույթների:

Հիմնական կասկածյալը՝ Ֆրանսիայի և Իտալիայի 30-ամյա քաղաքացին կնոջ հետ ձերբակալվել է Շվեյցարիայի սահմանից ոչ հեռու՝ Ժնև անցնելու փորձի ժամանակ, որտեղից էլ մտադիր են եղել մեկնել Իսրայել: Խմբավորման մյուս անդամները նրա բարեկամներն են:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]